15:00 Sport. «Բարսան» հետաքրքրված է «Չելսիի» միանգամից երեք ֆուտբոլիստներով | |
«Բարսելոնան» դիտարկում է «Չելսիում» հանդես եկող միանգամից երեք
ֆուտբոլիստների ձեռք բերելու հնարավորությունը, ընդ որում` այդ խաղացողներն
Իսպանիայի ազգային հավաքականի անդամներ են: Կատալոնական ակումբի հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել Ֆերնանդո Տորրեը, Խուան Մատան ու Սեզար Ասպիլիկուետան, ովքեր Ժոզե Մոուրինյոյի` լոնդոնյան թիմ վերադարձից հետո զրկված են խաղային շատ պրակտիկայից, հաղորդում է Sport.es-ը: Տորրեսի ու Մատայի նկատմամբ «Բարսայի» հետաքրքրության մասին արդեն վաղուց է խոսվում, իսկ ահա Ասպիլիկուետան դիտարկվում է որպես թիմի աջ պաշտպաններ Դանի Ալվեսի ու Մարտին Մոնտոյայի հավանական փոխարինող, եթե վերջիններս մրցաշրջանի ավարտից հետո փոխեն իրենց ակումբային գրանցումը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 673 | |