Անդրես Ինյեստան` գրանդ ակումբների նշանառության տակ - 23 Սեպտեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 23 » Անդրես Ինյեստան` գրանդ ակումբների նշանառության տակ
19:23
Անդրես Ինյեստան` գրանդ ակումբների նշանառության տակ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր վրա է սևեռել եվրոպական գրանդ ակումբներից մի քանիսի ուշադրությունը, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Մասնավորապես, խոսքը գնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի», ինչպես նաև գերմանական «Բավարիայի» մասին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին Մյունխենում է ցանկանում տեսնել անձամբ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով շատ լավ է ճանաչում ու հիանալի փոխհարաբերությունների մեջ է Ինյեստայի հետ:

Անձամբ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ այս պահին բանակցություններ է վարում նոր պայմանագիր ստորագրելու շուրջ, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էին տարբեր ԶԼՄ-ներ, ակումբն ու խաղացողն առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել: Ըստ շշուկների` «Բարսայի» 8 համարը ցանկանում է նոր համաձայնագրով աշխատավարձի բարձրացում` տարեկան մինչև 17 մլն. եվրո:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Արման1996