Հինգշաբթի, 25/04/24, 04:59
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 3
Հյուրեր` 3
Գրանցվածներ` 0


00:27
«Վալյեկանո»-«Բարսելոնա». մարտավարական վերլուծություն
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հերթական անգամ ապացուցեց, որ ամեն ինչ անում է մարտավարական ճկունության համար:

«Վալյեկանոյի» դեմ խաղում «Բարսելոնայի» ընտրած մարտավարության որոշ փոփոխված տարրեր նպաստեցին թիմի մարտավարական ճկունության զարգացման գործին.

Նախ, նկատենք, որ դասական 4-3-3-ը հաճախ վերափոխվում էր 4-4-2-ի: Սակայն, եթե ընդունենք, որ «Բարսան» խաղում է 4-4-2 ձևաչափով, ապա պիտի փաստենք, որ աշխարհի և ոչ մի թիմի 4-4-2 նման չի լինի «կապտանռնագույնների» 4-4-2-ին:

Անցնենք «մարտավարական ճկունություն» եզրույթին. Թիմը խաղադաշտ է դուրս գալիս հստակ մարտավարությամբ, որը խաղի ընթացքում վերածվում է արմատական փոփոխությունների: Նշեմ, որ համաշխարհային ֆուտբոլում մարտավարական ճկունությունը կիրառելիս ամենաքիչը ձևափոխվում է պաշտպանական գիծը, իսկ կիսապաշտպանականն ու հարձակմանը հավասարապես ենթարկվում ենք փոփոխությունների: Ավելի շատ հանդիպում է 4-3-3-ից անցումը 4-4-2-ին կամ 4-5-1-ին: Նկատենք, որ ընդամենը մեկ ֆուտբոլիստի փոփոխությունը, կարող է ձևափոխել մարտավարությունը. օրինակ՝ հարձակվողի փոխարեն կիսապաշտպան և 4-3-3-ը կվերածվի 4-4-2-ի: Սակայն Մարտինոն շեշտը դնում է դիրքային փոփոխությունների վրա:

«Բարսելոնայի» մարտավարությանը հայացք գցելով տեսնում ենք, որ թիմը սկսեց 4-3-3 ձևաչափով և ավարտեց 4-4-2-ով, սակայն խաղի ընթացքում տեսանք 4-1-3-2 և 4-1-2-3 մարտավարական սխեմաները: Ընդգծված հենակետային Սոնգի առջև հիմնականում գործում էր Ֆաբրեգասը, ում դիրքն իսկական նորամուծություն է Մարտինոյի կողմից, քանի որ մինչ այս «Բարսելոնայի» կիսապաշտպանական գիծը կազմված էր մեկ հենակետայինից և երկու եզրայիններից, սակայն մարզիչը «հորինեց» Ֆաբրեգասի գիծը, որը բավականին առաջ է հենակետային գոտուց:
Առավել հետաքրքիր անցան վերջին տասը րոպեները, երբ Նեյմարի փոխարեն խաղադաշտ մտավ Տելյոն, իսկ մինչ այդ Պեդրոյին փոխարինել էր Ինյեստան. թիմը խաղաց Մեսսի-Տելյո հարձակվողական դուբլով, որը Մարտինոյի փոքրիկ «մարտավարական հեղափոխության» հերթական ապացույցն էր:

Արման Առաքելյան

Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 755 | Ավելացրեց: Sportjournalist
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1