12:41 Մեսսին իր 250-րդ հանդիպումը կանցկացնի իսպանական Լա լիգայում | |
Ինչպես հաղորդում է կատալոնական
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը` թիմի արգենտինացի հարձակվողն այսօր
երեկոյան Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրում կայանալիք` «Ռայո
Վալեկանոյի» դեմ խաղում «Բարսայի» մարզաշապիկը կհագնի 250-րդ անգամ: 26-ամյա Լեոն «կապտանռնագույնների» կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականին, երբ թիմը պայքարում էր «Էսպանյոլի» դեմ: Կարելի է նշել, որ Մեսսին 9 մրցաշրջանների ընթացքում հասցրել է մասնակցել 249 հանդիպման և խփել 221 գնդակ: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 434 | |