23:06 «Այաքսը» ՉԼ պատմության միակ թիմն է, որի հետ խաղերում հեթ-տրիկ է գրանցել և՛ Մեսսին, և՛ Ռոնալդուն | |
Ամստերդամի «Այաքսը» դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին
ակումբը, որի հետ խաղերում հեթ-տրիկ է գրանցել ինչպես «Բարսելոնայի»
հարձակվող Լեո Մեսսին, այնպես էլ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու
Ռոնալդուն: Ինչպես հայտնի է, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը հոլանդական ակումբի դարպասը երեք գնդակ է ուղարկել կողմերի միջև երեկ տեղի ունեցած մրցավեճում (4:0): Ինչ վերաբերում է պորտուգալացուն, ապա «Այաքսի» հետ այն խաղը, որում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ, տեղի է ունեցել նախորդ`2012/13 թթ. մրցաշրջանում: Մադրիդցիներն այդ մրցավեճում հաղթանակ են տոնել 4:1 հաշվով: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 354 | |