22:36 Punto Pelota. Մեսսին դժգոհ է` Ռոնալդուն իրենից բարձր է վարձատրվում | |
Հայտնվել է տեղեկատվություն, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին
դժգոհ է ակումբում իր աշխատավարձից այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալի»
հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր կնքեց «բլանկոսների» հետ: Հիշեցնենք` պորտուգալացի ֆուտբոլիստն այժմ տարեկան ստանալու է 18 մլն. եվրո աշխատավարձ, այնինչ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի տարեկան աշխատավարձը կազմում է ընդամենը 12,5 մլն. եվրո: Սակայն, ինչպես հաղորդում է Punto Pelota-ի լրագրող Լուիս Մասկարոն, Մեսսին զայրացած է, որ Ռոնալդուն աշխատավարձի տեսանկյունից առաջ է անցել իրենից: Այդ լրատվամիջոցի ներկայացուցիչն ավելացրել է, որ հասկանում է արգենտինացու դիրքորոշումը, քանի որ նա համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ու, հետևաբար, պետք է բոլորից բարձր վարձատրվի: Կա միայն մեկ խնդիր. Մեսսին կատալոնական ակումբի հետ մինչև 2018 թվականը նոր պայմանագիր է կնքել այս տարվա փետրվարին, ու ղեկավարությունն այս պահին չի նախատեսում ևս մեկ անգամ քննարկել դրա պայմանները: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 533 | |