14:59 Ֆրանկ դե Բուր. «Մենք կարող ենք պրոբլեմներ ստեղծել «Բարսելոնայի» համար»» | |
Հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը «Բարսելոնա» - «Այաքս» հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմն այսօր մեծ պրոբլեմներ է ստեղծելու կատալոնական կողմի համար: «Շատ լավ է, որ բոլորը մտածում են միայն «Բարսելոնայի» հաղթանակի մասին: Դա նշանակում է, որ նրանք ուղղակի չգիտեն, թե ինչի ենք մենք ունակ: Ես վստահ եմ, որ իմ թիմը կարող է մեծ խոչընդոտներ ստեղծել «Բարսելոնայի» համար: Բոլոր թիմերը, ովքեր հանդես են գալիս հյուրընկալվելիս` «Կամպ Նոու» մարզադաշտում, զգում են, թե ինչպիսի ճնշում է գործադրում «Բարսելոնան»: Այդպիսի ճնշման տակից դուրս գալու և հակագրոհելու համար անհրաժեշտ է ճիշտ մարտավարություն: Մենք հասկանում ենք, թե ում դեմ ենք պայքարելու այս գիշեր: Մեզ դժվար հանդիպում է սպասվում: Չենք պատրաստվում «Սելթիկի» պես խաղալ: Մենք կխաղանք այնպես, ինչպես կկարողանանք»,-հայտարարել է Ֆրանկ դե Բուրը: Աղբյուրը` Goal.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 333 | |