22:44 Բոյան. «Բարսան» աշխարհի լավագույն թիմն է, բայց... | |
«Բարսելոնայի» հարձակվող Բոյան Կրկիչը, ով վարձավճարով այժմ հանդես է գալիս
Ամստերդամի «Այաքսում», խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային
փուլի առաջին տուրում այս երկու թիմերի միջև առաջիկա հանդիպումից իր
ակնկալիքների մասին: -Սա երկրորդ անգամն է, որ ես վերադառնում եմ «Կամպ Նոու»: Այլ թիմի ֆուտբոլիստի կարգավիճակում այստեղ եմ եղել նաև նախորդ մրցաշրջանում: Սա առանձնահատուկ մարզադաշտ է ինձ համար: «Բարսան» աշխարհի լավագույն թիմն է: Նրա կազմում հանդես են գալիս մոլորակի ուժեղագույն ֆուտբոլիստները: Բայց մենք նույնպես ցանկանում ենք հաղթել: Հենց այդպիսի տրամադրվածությամբ էլ պատրաստվում ենք դուրս գալ խաղադաշտ: Չպետք է մտածենք այն մասին, թե հաղթելն այս խաղում անհնարին է,- Կրկիչի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 582 | |