17:51 Ինիեստան պատմել է, թե որ ֆուտբոլիստներն են նրա համար եղել լավագույնը ՉԼ-ում | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Չեմպիոնների լիգայում անցկացրած ժամանակների մասին: «Չեմպիոնների լիգան առանձնանում է մյուս մրցաշարներից: Այնտեղ ուրիշ մթնոլորտ է տիրում: Լավագույն դարպասապահը, ում միշտ էլ դժվար է եղել գոլ խփել, Պետեր Չեխն է (Ինիեստային կարելի էր ցույց տալ Կ. Մկրտչյանի կողմից խփված գնդակի տեսագրությունը խմբ.): Լավագույն պաշտպանը Մալդինին է, կիսապաշտպանը` Պիրլոն, իսկ հարձակվողներից կառանձնացնեի Ռայան Գիգգզին»,-ասել է Ինիեստան: Աղբյուրը` Barcastuff | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 882 | |