22:35 Դավիդ Վիլյա. Լա Լիգայում կան «Բարսա» ու «Ռեալ», և մնացած բոլորը | |
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով այժմ պաշտպանում է
Մադրիդի «Ատլետիկոյի» գույները, իր ներկայիս թիմին չի համարում Իսպանիայի
առաջնությունում հաղթելու ֆավորիտ` ընդգծելով կատալոնական ակումբի ու
«Ռեալի» գերիշխանությունը: -Այս առումով ես համաձայն եմ մեր գլխավոր մարզչի տեսակետի հետ: Տարբերությունը շատ ակնհայտ է, ու վերջին տրանսֆերները միայն հաստատում են այն միտքը, որ Իսպանիայի առաջնությունում կան «Բարսելոնա» ու «Ռեալ», և մնացած բոլորը: Այդուհանդերձ, մենք նույնպես համապատասխան կազմ ունենք ու փորձելու ենք պայքար մղել երեք ճակատով` Պրեմիերա, Չեմպիոնների լիգա ու Իսպանիայի գավաթ: Տեսնենք, թե ինչ մակարդակի վրա հանդես կգանք այդ մրցաշարերում: Ինչ վերաբերում է Իսպանիայի առաջնությանը, ապա այնտեղ, «Բարսելոնայից» ու «Ռեալից» զատ, մյուս թիմերին գրեթե անհնար է 100 միավոր վաստակել,- հայտարարել է «Էլ Գուախեն»: Նշենք, որ «Ատլետիկոն» առաջնության մրցաշարային աղյուսակում այս պահին կիսում է առաջին հորիզոնականն Իսպանիայի գործող չեմպիոնի հետ: Դավիդ Վիլյան «Բարսայի» կազմում անցկացրել է երեք տարի` 2010-2013 թթ.: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 433 | |