| 
 
 
 
 
| Վիճակագրություն |  | 
 Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |  
 | | 
 
| 13:58  MD. Ժամանակին Սանչեսը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» |  | Mundo Deportivo-ի հաղորդմամբ` ժամանակին կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող էր տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»: Իրադարձությունները կատարվել էին 2011 թվականին: 
 Իսպանական հեղինակավոր կայքը մանրամասնել է. 56 էջանոց զեկույց Սանչեսի մասին և 43 մլն եվրո վերջինիս համար: Բանակցությունների վերաբերյալ վերլուծություններով զբաղվում էին Մայկ Ռիգգը, ով այդ ժամանակ հանդիսանում էր «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական բաժնի նախագահը, և Բարի Հանթերը, ով այժմ աշխատում է անգլիական մյուս ակումբում` «Լիվերպուլում»:
 
 Ուղիղ 4 օր նշված անձիք Իտալիայում հետևում էին Ալեքսիսին: Նրանք հանգրվանել էին այն հյուրանոցում, որտեղ այդ ժամանակ ապրում էր չիլիացին: Նրանք հետևում էին Սանչեսի ամեն մի քայլին, սկսած երկրպագուների հետ շփումներից` վերջացրած սուրճ ըմպելուց:
 
 Բարեբախտաբար, այսպիսի «ՋեյմսԲոնդյան» արկածներն ապարդյուն էին: Սանչեսը տեղափոխվեց այնտեղ, որտեղ իր սիրտը թելադրեց:
 
 «Նրանք ամեն ինչ անում էին, որպիսի Ալեքսիսը տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Ակումբի ղեկավարությունը պատրաստ էր նրա համար զոհաբերել 50 մլն եվրո, սակայն Ալեքսիսը տեղափոխվեց «Բարսելոնա»»,-ասել է Կելվինը:
 
 Ինչ վերաբերվում է Մայկ Ռիգգին, ապա նա Սանչեսի փոխարեն գնեց Դավիդ Սիլվային:
 
 Աղբյուրը` Mundo Deportivo
 
 |  | Կատեգորիա: Նորություններ | 
Դիտումներ: 628 | 
Ավելացրեց: Մեսսի2014 |  | 
 | 
 
 
 
 
 |