Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ իր որոշումը չի փոխելու և հեռանալու է ակումբից:
«Նախագահը ցանկանում էր ինձ համոզել, որ մնամ ակումբում: Հարգում եմ բոլորին, բայց ուզում եմ, որ նրանք էլ հարգեն իմ որոշումը:
Ինձ համար ակումբից հեռանալը ճիշտ որոշում էր: Վերջին շրջանում որոշմանս վերաբերյալ կասկածները վերացել են, կարծրատիպերը` կոտրվել:
Ես ազատ եմ և պատրաստ եմ բանակցել ցանկացած թիմի հետ»,-ասել է Վալդեսը:
Աղբյուրը` Barcastuff
|