12:42 Մարտինո. «Սևիլյայի» գոլերը մեր սխալների արդյունքն էին | |
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է Իսպանիայի
առաջնության 4-րդ տուրում «Սևիլյայի» նկատմամբ տոնած հաղթանակը (3:2): -«Սևիլյայի» գոլերը մեր սխալների արդյունքն էին: Առաջին խաղակեսում լավ խաղ ցուցադրեցինք, գոլային հինգ պահեր ստեղծեցինք, սակայն երկրորդ խաղակեսում մրցակցի փոփոխություններն արդյունք տվեցին, ու մեզ համար հանդիպումը բարդացավ: Մենք պետք է աշխատենք թերությունների վրա: Ես լիովին կիսում եմ ակումբի խաղային փիլիսոփայությունն ու կարծում եմ, որ հարկավոր է վերականգնել որոշ ասպեկտներ, որոնք օգտագործվում էին նախորդ մրցաշրջաններում: Անհատները կարող են փայլել միայն այն ժամանակ, երբ հաջող է խաղում ամբողջ թիմը: Նեյմարը փայլուն խաղաց. բացի հարձակվողական գործողություններից` նա լավ աշխատեց նաև պաշտպանությունում: Մեսսին նույնպես զգալիորեն բարդացրեց մրցակցի կյանքը: Ես չեմ սահմանափակում Պիկեի տեղաշարժը, նա կարող է երբեմն առաջ ընթանալ, բայց այդ դեպքում պետք է նրան ապահովագրել,- ասել է Մարտինոն: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 353 | |