Շաբաթ, 20/04/24, 10:50
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


20:20
Ֆաբրեգասն ու Սոնգը` «Մանչեսթեր Յունայթեդի» ձմեռային նպատակներ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է լուծել թիմի կիսապաշտպանական գծում առկա ճգնաժամը:

Հիշեցնենք, որ ամռանը մանկունյանցիները պաշտոնական առաջարկներ էին կատարել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի, ինչպես նաև Դանիելե դե Ռոսսիի, Անդեր Էրրերայի ու Մարուան Ֆելայնիի տրանսֆերների համար, սակայն հաջողվել էր գնել միայն վերջինիս:

Daily Express ու Daily Star բրիտանական պարբերականներն այժմ պնդում են, որ Անգլիայի գործող չեմպիոնը ձմռանը նորից ակտիվանալու է տրանսֆերային շուկայում: Մասնավորապես, «Յունայթեդը» փորձելու է ձեռք բերել Էրրերային, ինչպես նաև նշանառության տակ է առել «Բարսայի» հենակետային կիսապաշտպան Ալեքս Սոնգին, ով մինչ կատալոնական ակումբ տեղափոխվելն իրեն հաջողությամբ է դրսևորել անգլիական ակումբներից մյուսում` «Արսենալում»:

Մանկունյանցիները չեն մոռացել նաև Ֆաբրեգասի մասին, ում համար ամռանը պաշտոնական մի քանի առաջարկներ կատարեցին, բայց ապարդյուն:  The Telegraph-ի հաղորդմամբ` նրանք շարունակում են ուշադրությամբ հետևել Սեսկի ելույթներին «Բարսելոնայի» կազմում: Եթե նա պարտվի «Բարսայի» մեկնարկային կազմում հայտնվելու համար մրցակցությունում, ապա անգլիական ակումբն անպայման կփորձի օգտվել դրանից: 
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 518 | Ավելացրեց: Արման1996
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1