19:57 Դեկուն Կրիշտիանու Ռոնալդուին բարձր է դասում Նեյմարից | |
Բրազիլական արմատներ ունեցող Պորտուգալացի ֆուտբոլիստ Դեկուն, ով ժամանակին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», հայտարարել է, որ նա իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուին ավելի բարձր է դասում, քան Նեյմարին: «Այժմ, միանշանակ, Կրիշտիանու Ռոնալդուն ավելի հմուտ ֆուտբոլիստ է, քան Նեյմարը: Չի կարելի համեմատել նրանց: Նեյմարը երիտասարդ է, դեռ դժվարություններ չի տեսել, իսկ Ռոնալդուն տարիքով ավելի մեծ է և ունի փորձ: Թե ինչ կլինի Նեյմարի հետ Ռոնալդուի տարիքում, դա արդեն նրանից է կախված: Նա կարող է նաև շրջանցել Ռոնալդուին»,-հայտարարել է Դեկուն: Աղբյուրը` Mundo Deportivo | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 329 | |