Շաբաթ, 20/04/24, 03:46
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


01:17
Մարտինոն` Պիկեի խոսքերի, Պույոլի վերադարձի, Պեդրոյի հանգստի ու այլնի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի` «Սևիլյայի» հետ հանդիպումից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսի ու անդրադարձել մի քանի թեմաների:

Արգենտինացի մասնագետը նախ մեկնաբանել է թիմի պաշտպան Խերարդ Պիկեի խոսքերը, ով նշել էր, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները դարձել են իրենց խաղաոճի գերիները:

-Ըստ էության` ես նրա խոսքերի մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Մարդիկ նրա չորս առանձին խոսքերն ընկալել են միևնույն համատեքստում: Նա միայն ասել է, որ երջանիկ է խաղալ «Բարսայում», բայց երբեմն, երբ թիմը չի կարողանում արդյունքների հասնել, ֆուտբոլիստները չեն կարողանում համակերպվել ու այլընտրանքային տարբերակներ են փնտրում: Ու ոչ միայն Պիկեն է մտահոգված այս հարցով: Պետք է անկանխատեսելի լինել:

Պույոլի` ընդհանուր խմբում մարզումները վերսկսելու մասին:

-Կարլես Պույոլի վերադարձը նշանակում է, որ այժմ մենք ունենք բոլոր կենտրոնական պաշտպաններին, որոնք մեզ պետք են: Ես շատ ուրախ եմ դրա համար: Նա գրեթե ամբողջությամբ վերականգնվել է ու կարող է պատրաստ լինել արդեն հաջորդ տուրի հանդիպմանը:

Պեդրոյին «Սևիլյայի» հետ խաղի հայտացուցակում չընդգրկելու մասին:

-Ես նրան հանգստանալու հնարավորություն եմ տվել, քանի որ նա երկու հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում: Պեդրոն այժմ էլ պատրաստ է, բայց նա ինձ առողջ է պետք առաջիկա 9-10 ամիսների ընթացքում:

Այն խոսակցությունների մասին, թե կատալոնական ակումբը դիմում է ուղարկել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի Լեո Մեսսին չմասնակցի ընտրանու` հոկտեմբեր ամսին կայանալիք խաղերին:

-Մենք արգենտինական ֆեդերացիային չենք խնդրել չհրավիրել Մեսսիին: Ես երբեք այդպիսի բան չեմ անի, քանի որ ինքս եղել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Մեսսին նույնքան կարևոր է ինչպես «Բարսելոնայի», այնպես էլ Արգենտինայի հավաքականի համար,- ասել է Մարտինոն:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 661 | Ավելացրեց: Արման1996
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1