00:29 Ունաի Էմերի. «Չենք պատրատվում հեշտությամբ զիջել «Բարսելոնային»» | |
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Լա լիգայի 4-րդ տուրի «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպումից առաջ հայտնել է, որ իր թիմը չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել «կապտանռնագույններին»: ««Բարսելոնայի» դեմ պետք է խաղանք ուժերի առավելագույն չափով: Վստահ եմ, եթե տղաները ուժերի գերլարումով խաղան, ապա մենք կունենանք հաղթելու շանսեր: Պարզապես պետք է ցույց տանք մեր լավագույն խաղը: Ես տղաներին արդեն տեղեկացրել եմ, որ ոչ միայն պետք է պաշտպանվենք, այլ նաև մրցակցին որսանք հակագրոհների միջոցով. չենք պատրաստվում պաշտպանվել և ավելին՝ դիմելու ենք պրեսինգի հենց մրցակցի կիսադաշտում»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 376 | |