Պույոլը վերադառնում է - 13 Սեպտեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » Պույոլը վերադառնում է
20:13
Պույոլը վերադառնում է
«Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը կատալոնական ակումբի այսօրվա մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում:

Փորձառու ֆուտբոլիստն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում ու արդեն շուտով կկարողանա խաղադաշտում օգնել իր թիմակիցներին: Հիշեցնենք, որ «Բարսան» ամռանն ակտիվորեն նոր կենտրոնական պաշտպան էր փնտրում, սակայն ի վերջո որոշեց բոլոր հույսերը կապել Պույոլի` խաղադաշտ վերադառնալու հետ:

Ավելացնենք, որ թեթև վնասվածքներ ունեցող Դանի Ալվեսն ու Սերխիո Բուսկետսն առանց խնդիրների մասնակցել են մարզմանը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 273 | Ավելացրեց: Արման1996