20:30 Մեսսին` Ռիբերիի, նոր մարզչի, Չեմպիոնների լիգայի ու այլնի մասին | |
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է մի քանի թեմաների: Ռիբերին` Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ -Ես ընդհանրապես չեմ տխրում: Հպարտ եմ, որ երրորդ անգամ հայտնվել եմ հավակնորդների լավագույն եռյակում: Աշխարհում ուժեղ ֆուտբոլիստները շատ են, ու ես ուրախ եմ` նրանց հետ մրցակցելու համար: Սակայն, Ռիբերին արժանի էր այդ մրցանակին: Մոտիվացիայի մասին -Մենք միշտ նոր մարտահրավերների հետևից ենք գնում: Այն բանից հետո, երբ «Ռեալը» նախորդ տարի մեզանից խլեց Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը, մենք Պրեմիերայի վրա մեծ ուշադրություն կենտրոնացրինք, ու կարևոր է, որ վերադարձրինք չեմպիոնությունը: Ճիշտ է, «Բավարիայի» հետ կիսաեզրափակչից հետո վատ նստվածք է մնացել, քանի որ երկու թիմերի միջև տարբերությունը շատ մեծ էր, ու մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը: Սակայն դա արդեն անցյալում է: Պետք է առաջ նայել: «Բավարիայի» հետ կիսաեզրափակչի մասին -«Բավարիան» մեզ գերազանցեց բոլոր առումներով` ինչպես ֆիզիկապես, այնպես էլ տակտիկապես: Նրանք հիանալից անցկացրած առաջին խաղից հետո կարողացան պահպանել իրենց առավելությունը նաև երկրորդ մրցավեճում: Կարճ ասած, մրցակիցը ուժեղ էր մեզանից: Նոր մարզչի մասին -Մենք շատ արագ հարմարվեցինք նոր մարզչին: Պարզապես փորձում ենք կատարել նրա պահանջները, այն է` խաղալ այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին միշտ խաղացել ենք: Իհարկե, մարզիչը նոր մտքեր ունի, սակայն մտածելակերպը մնացել է նույնը: Մեր նպատակը մրցաշրջանը լավ սկսելն է, որպեսզի հաղթենք բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք: Ցանկանում եմ` մեր երկրպագուները մեզ հետ լինեն: Հուսով եմ, որ այս տարի միասին ուրախանալու շատ առիթներ կունենանք: Չեմպիոնների լիգայի մասին -Խումբը բարդ է, բայց մենք գիտեինք, որ այդպես էլ պետք է լիներ: Չեմպիոնների լիգան հաղթելը շատ դժվար է, ու նույնիսկ առաջին քայլերն անելն է դժվար: Այս տարի կան շատ հավասար խմբեր, որտեղ նույնպես կլինեն հետաքրքիր հանդիպումներ: Պատրաստվում ենք հանդես գալ մեր լավագույն մակարդակի վրա ու առաջ ընթանալ: Մեր խմբում հավաքվել են մեծ անուններով թիմեր: Նախորդ տարիների հանդիպումներից արդեն ծանոթ ենք նրանց հետ: Կարելի է բացառություն համարել «Այաքսին», որի հետ չենք խաղացել, սակայն դիտել ենք նրանց խաղերը: Հետաքրքիր խումբ է,- ասել է Մեսսին: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 595 | |