Պիկե. Նախորդ տարին ցույց տվեց` մեզ կարող են պարզապես ոչնչացնել - 11 Սեպտեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 11 » Պիկե. Նախորդ տարին ցույց տվեց` մեզ կարող են պարզապես ոչնչացնել
23:58
Պիկե. Նախորդ տարին ցույց տվեց` մեզ կարող են պարզապես ոչնչացնել
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն գոհ է նրանից, որ իր թիմի գլխավոր մարզիչն է դարձել Խերարդո Մարտինոն:

-Գիտեք` «Բարսելոնայով» շատ-շատերը հիացած էին երկար ժամանակ, իսկ նախորդ մրցաշրջանը ցույց տվեց, որ մեզ կարող են պարզապես ոչնչացնել: Գվարդիոլան ու Վիլանովան` ակումբի համակարգի մարդիկ են, ու նրանք տեսնում են ֆուտբոլը միայն կարճ տարածության փոխանցումների ու գնդակի երկար վերահսկողության մեջ: Բայց բոլորն արդեն մեզ ուսումնասիրել էին` գտնելով մեր դեմ հակախաղը:

Տատա Մարտինոն նույնպես սիրում է այն խաղաոճը, որը դավանել է մեր թիմը, սակայն նա իր գրպանում նաև այլ տարբերակներ ունի: Նա մեզ չի արգելում ժամանակ առ ժամանակ զիջել նախաձեռնությունն ու խաղալ երկար փոխանցումներով, երբ դա անհրաժեշտ է,- Պիկեի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Արման1996