22:48 Սանչես. «Գլխավոր մարզչի փոփոխությունն իմ վրա դրական կերպով է ազդել» | |
Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն անկեղծացել է և նշել, որ թիմի գլխավոր մարզչի փոփոխությունն իր վրա դրական կերպով է ազդել: «Ֆուտբոլիստի համար ամենակարևորը վստահությունն է: Եթե ֆուտբոլիստը վստահ է իր վրա, ապա խաղադաշտում նա ամեն ինչ կարող է: Այս մրցաշրջանում ինձ զգում եմ շատ լավ և վստահ եմ, որ կկարողանամ մեծ բարձրունքների հասնել և օգնել թիմին: Խերարդո Մարտինոյի` թիմը գլխավորելուց հետո վստահություն եմ ձեռք բերել և դա ինձ թույլատրում է մեծ հանդիպումներ անցկացնել խաղադաշտում»,-ասել է Սանչեսը: Հիշեցնենք, որ Սանչեսն այս մրցաշրջանում հասցրել է 2 խաղ անցկացնել, գոլ խփել և գոլային փոխանցում կատարել: Աղբյուրը` Inside Spanish Football | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 342 | |