22:33 «Բարսելոնան» պայմանագիր կնքեց «United Arab Bank»-ի հետ | |
Կատալոնական «Բարսելոնան» հայտարարեց, որ պայմանագիր է կնքել արաբական «United Arab Bank»-ի հետ: Պայմանագիրը նախատեսված է 3 տարով, մինչև 2016թ.-ի հուլիսը: Այսպիսով, արաբական բանկը դարձավ «Բարսայի» պաշտոնական գործընկերը` լինելով իր երկրում միակ ֆուտբոլային ակումբի գործընկեր բանկը: Բացի դրանից, բանկը նախատեսում է իրագործել մի նախագիծ, որի շնորհիվ նրա մոտ 1500 հաճախորդ կկարողանա ներկա գտնվել կատալոնական թիմի հանդիպումներին: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 493 | |