«Բարսելոնա»-«Սևիլյա». Ալվեսը նույնպես կմասնակցի խաղին - 9 Սեպտեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 9 » «Բարսելոնա»-«Սևիլյա». Ալվեսը նույնպես կմասնակցի խաղին
23:45
«Բարսելոնա»-«Սևիլյա». Ալվեսը նույնպես կմասնակցի խաղին
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի` «Սևիլյայի» հետ առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Բրազիլացին գրեթե ամբողջովին ապաքինվել է կոճի վնասվածքից: Մի քանի օր անց նա արդեն լրիվ պատրաստ կլինի: Ալվեսի մասնակցությունն իր նախկին թիմի դեմ խաղին շատ հավանական է:

Հիշեցնենք, որ վնասվածքից գրեթե ամբողջությամբ ապաքինվել է նաև հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Վերջինս նույնպես, ամենայն հավանականությամբ, կմասնակցի անդալուսյան ակումբի հետ խաղին:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 272 | Ավելացրեց: Արման1996