23:14 «Բարսելոնայում» հուսով են` Մեսսին բաց կթողնի հավաքականի խաղերը | |
«Բարսելոնան» ուշադրությամբ հետևում է Արգենտինայի հավաքականի ելույթներին: Չնայած կատալոնական ակումբի առաջատար Լեո Մեսսիի առողջական որոշ խնդիրներին` «ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, ամեն դեպքում, նրան հրավիրել է ազգային հավաքական` Պարագվայի հետ հանդիպման համար: Այդ մրցավեճում հաղթանակ տոնելու դեպքում արգենտինացիները ժամանակից շուտ ձեռք կբերեն Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, ու դեպքերի այդպիսի զարգացման դեպքում «Բարսելոնան» կխնդրի Սաբելյային` Մեսսիին չհրավիրել հավաքական մնացած երկու հանդիպումներին, որոնք տեղի կունենան հոկտեմբեր ամսին: Այդ ամսին Արգենտինան կանցկացնի Մունդիալ-2014-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերը` մրցելով Պերուի ու Ուրուգվայի դեմ, ու կատալոնացիները չեն ցանկանում այդ հանդիպումների ժամանակ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին տեսնել խաղադաշտում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 496 | |