22:32 Ռոսել. Վիլանովան պայքարում է | |
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է ակումբի նախկին գլխավոր
մարզիչ Տիտո Վիլանովայի մասին, ով ներկայումս անցնում է քաղցկեղից բուժման
երկրորդ կուրսը: -Օրերս ճաշել եմ Տիտոյի հետ: Նա լավ էր նայվում: Վիլանովան պայքարում է: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի,- ասել է Ռոսելը TV3-ին տված հարցազրույցում: «Բարսայի» նախագահը մեկնաբանել է նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակայի` «Միլան» տեղափոխությունը: -Կակայի` «Միլան» տեղափոխությունը հիանալի տրանսֆեր է «Ռեալի» համար: Նրանք այլևս ստիպված չեն լինի նրան վճարել այդքան մեծ աշխատավարձ: Մենք նույնպես ունենք նման օրինակ` ի դեմ Դավիդ Վիլյայի: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 312 | |