20:08 Բուսկետսը հաջողությամբ ապաքինվում է | |
«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, շատ հնարավոր է,
պատրաստ լինի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք
հանդիպմանը, որում սեպտեմբերի 14-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում
կատալոնական ակումբը մրցելու է «Սևիլյայի» հետ: Իսպանացի ֆուտբոլիստն
այսօրվա մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում: Հիշեցնենք, որ Բուսկետսն ազդրի մկանային վնասվածք էր ստացել Լա Լիգայի 3-րդ տուրի` «Վալենսիայի» հետ արտագնա մրցավեճում: Հենց դրանով է պայմանավորված, որ «Բարսայի» 16 համարն այժմ Իսպանիայի հավաքականի տրամադրության տակ չէ: Ավելացնենք, որ անդալուսցիների հետ խաղին հարցականի տակ է նաև պաշտպան Դանի Ալվեսի մասնակցությունը, ով այժմ աշխատում է ֆիզիոթերապևտի ուղեկցությամբ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 300 | |