14:35 «Բարսելոնայի» ֆիզիոթերապևտը խոսել է Մեսսիի և Նեյմարի վնասվածքների մասին | |
Կատալոնական «Բարսելոնայի» ֆիզիոթերապևտ Պակո Սերուլյոն խոսել է թիմի հարձակվողներ Նեյմարի և Մեսսի վնասվածքների մասին: «Վերջերս լուրեր էին տարածվել, թե Նեյմարը ցանկանում է քաշ գցել: Այո, այդպիսի միտք կար, սակայն ոչ «կապտանռնագույնների» կողմից: Նեյմարին քաշ գցելը ոչինչ չի տա: Փոխարենը նա պետք է մարզվի և ավելի մկանոտ դառնա: Մեսսիի վնասվածքը կայանում է նրանում, որ նա այս մինչմրցաշրջանի ընթացքում շատ հանգստացավ: Նա լավ մարզավիճակում էր, սակայն շուտ սպառվեց»,-նշել է Սերուլյոն: Աղբյուրը` Mundo Deportivo | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 588 | |