Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 9 » Տելյո. «Անրիի հետ համեմատությունն ինձ համար հաճոյախոսություն է»
14:06
Տելյո. «Անրիի հետ համեմատությունն ինձ համար հաճոյախոսություն է»
Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Քրիստիան Տելյոն հայտարարել է, որ շատ էր ցանկանում երկարաձգել իր պայմանագիրը թիմի հետ:

«Ես շատ գոհ եմ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հանդես գալ «Բարսայում» և տարեցտարի առաջընթաց գրանցել: Կարծում եմ` իմ մոտ դա ստացվում է:

Անրիի հետ համեմատությունն ինձ համար հաճոյախոսություն է, բայց ես հասկանում եմ, որ մինչ Անրիին հասնելն աճելու տեղ ունեմ:

Միշտ ցանկացել եմ մնալ «Բարսայում»: Ես շփվել եմ մարզչի հետ և նա ասել է, որ հավատում է ինձ»,-ասել է Տելյոն:

Աղբյուրը` Mundo Deportivo

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 265 | Ավելացրեց: Մեսսի2014