12:37 Իբրահիմովիչ. Գվարդիոլան լռում էր վախկոտի պես | |
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ պատմել է
«Բարսելոնայում» իր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների
մասին: -Գվարդիոլան անշունչ առարկա էր: Նա կյանքի ոչ մի նշաններ ցույց չէր տալիս: Ամեն ժամից հետո, որն անցկացնում էի «Բարսելոնայում», ավելի ու ավելի էի ցանկանում հեռանալ այնտեղից: Ես հազիվ էի ինձ զսպում, հատկապես երբ «Վիլյառեալի» հետ խաղում խաղադաշտում ընդամենը 5 րոպե անցկացրի: Ներսումս եռում էր: Հանդիպումից հետո մտա հանդերձարան, այնտեղ Յայա Տուրեն էր ու այլ խաղացողներ: Այնտեղ կար մետաղյա արկղ` կեղտոտ մարզաշապիկների համար: Ես հարվածեցի դրան, այն թռավ երեք մետր, ու ես այլևս չէի կարողանում զսպել ինձ: Ես բղավեցի. «Դու տղամարդ չես: Դու տակդ ես լցնում Մոուրինյոյի աչքի առջև: Գնա՛ գրողի ծոցը»: Ես լիովին կորցրել էի իմ հանդեպ վերահսկողությունս ու ակնկալում էի, որ Գվարդիոլան ինչ-որ պատասխան կտա, սակայն նա վախկոտի պես լռեց: Նա պարզապես վերցրեց այդ արկղը, դրեց իր տեղում ու հեռացավ,- գրել է շվեդ ֆուտբոլիստն իր ինքնակենսագրական գրքում: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 677 | |