00:44 Նեյմար. Մեսսին ունի ամեն ինչ` 5-րդ «Ոսկե գնդակը» նվաճելու համար | |
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարծում է, որ նրա ակումբակիցը`
արգենտինացի գոլահար Լեո Մեսսին, ունի ամեն ինչ, որպեսզի 5-րդ տարին
անընդմեջ ճանաչվի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: -Մեսսին գտնվում է այլ մակարդակի վրա, ես հիանում եմ նրանով ու հարգում նրան: Նա չորս տարի անընդմեջ դարձել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ու ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի ևս մեկ անգամ հաղթի «Ոսկե գնդակը»,- ասել է Նեյմարը: Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն այս ամռանը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Սանտոսից», իսկ տրանսֆերը գնահատվել է 57 մլն. եվրո: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 443 | |