00:00 Նեյմարը կարող էր դառնալ «մադրիդյան Մեսսին» | |
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Ալբերտո Գիրալդեսը պատմել է, որ
2006 թվականին 14-ամյա Նեյմարը փորձաշրջան է անցել «Արքայական» ակումբում:
Մադրիդցիների այդ տարիների գլխավոր տնօրենը չի ցանկացել վճարել 60 հազար
եվրո, ինչը բրազիլացի տաղանդավոր պատանու` «Ռեալի» ակադեմիա տեղափոխության
համար պահանջել էր նրա գործակալը: -Նեյմարը ցանկանում էր մնալ «Ռեալում», մենք նույնիսկ ձևակերպել էինք նրա փաստաթղթերը: Ակնհայտ էր, որ նա յուրահատուկ է: Դա եղել է «Ռեալի» պատմական սխալը, նա կարող էր դառնալ մեր սեփական Մեսսին,- ասել է Գիրալդեսը: Այժմ` 7 տարի անց, Նեյմարը տեղափոխվել է «Բարսելոնա»` 57 մլն. եվրոյի դիմաց: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 753 | |