23:06 Մեսսին ամառվանից աշխատում է սննդի մասնագետի հետ | |
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ամռանը սկսել է աշխատել սննդի
մասնագետի հետ, ով իրեն կօգնի սնունդ ընդունելու անհատական ծրագրով
շարժվել: Արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է ուժեղացնել սննդի հանդեպ ուշադրությունը, որպեսզի բարելավի նյութափոխանակությունն ու իր ֆիզիկական մարզավիճակը, հաղորդում է Sport.es-ը: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը որոշել է ուշադրությամբ հետևել իր առողջական վիճակին, քանի որ դժգոհ է մնացել աջ ոտքի վնասվածքից, ինչի պատճառով շարքից դուրս էր մնացել նախորդ մրցաշրջանի վերջում: Ընդգծենք, որ սննդի մասնագետի հետ մեկ ամսվա աշխատանքից հետո Մեսսին կորցրել է 2 կգ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կշարունակի աշխատել անհատական ծրագրով, որպեսզի լավագույն մարզավիճակում լինի ամբողջ մրցաշրջանի ընթացքում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 528 | |