23:44 Դավիդ Լուիս. «Բարսելոնա» չտեղափոխվելը եղել է իմ որոշումը | |
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է
եղել իր ծառայություններով, սակայն բրազիլացի ֆուտբոլիստը լոնդոնյան
ակումբում մնալու որոշում է կայացրել: -«Բարսելոնան» ուղարկեց Դանի Ալվեսին ու Նեյմարին, որպեսզի նրանք համոզեն ինձ, սակայն ես շատ պարզ ասացի նրանց, որ ցանկանում եմ մնալ «Չելսիում»: «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ էր կատարել, դա ես հաստատում եմ, սակայն Լոնդոնը լքելու մտադրություն չեմ ունեցել: Դա եղել է իմ որոշումը,- ասել է Լուիսը: Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն ամբողջ ամռանն ակտիվորեն զբաղված էր նոր կենտրոնական պաշտպանի փնտրտուքներով: Տիագո Սիլվայի ձեռքբերման` անհնարին դառնալուց հետո «Բարսան» կանգ էր առել հենց Բրազիլիայի հավաքականի պաշտպանի թեկնածության վրա, սակայն անգլիական ակումբը մերժեց նրա համար արված 25 մլն. եվրոյի առաջարկը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 472 | |