15:57 Ինյեստան կվարձատրվի Նեյմարից շատ, բայց Մեսսիից պակաս | |
«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է կիսապաշտպան Անդրես Ինյեստայի
հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, հաղորդում են իսպանական
լրատվամիջոցները: Կողմերն արդեն սկսել են բանակցային գործընթացն ու մոտ են նրան, որ գան ընդհանուր հայտարարի: Ակումբը հասկանում է թիմի համար իսպանացի ֆուտբոլիստի կարևորությունն ու պատրաստվում է նրան առաջարկել ֆինանսական համապատասխան պայմաններ: Ըստ նոր համաձայնագրի` Ինյեստան կդառնա կատալոնական ակումբի ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը` զիջելով միայն Լեո Մեսսիին: «Բարսայի» 8 համարը կգերազանցի թիմի բրազիլացի նորեկ Նեյմարի աշխատավարձը: Ինչ վերաբերում է պայմանագրի ժամկետին, ապա այն կգործի մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 528 | |