14:30 Բուսկետսը կարող է բաց թողնել Իսպանիայի հավաքականի հանդիպումը | |
«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ծնկատակի ջլի
վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի` «Վալենսիայի» հետ
մրցավեճում (3:2): 25-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հրավիրվել էր Իսպանիայի ազգային հավաքական, որը հանդիպում է անցկացնելու Ֆինլանդիայի ընտրանու հետ, սակայն նրա մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է: Բուսկետսն այսօր բուժզննում կանցնի, որը ցույց կտա, թե կկարողանա արդյոք իսպանացի ֆուտբոլիստը վաղը միանալ ազգային հավաքականի իր թիմակիցներին: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 297 | |