13:27 Սուբիսարետա. «Բարսելոնան» կպայքարի Բեյլի դեմ | |
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի`Մադրիդի «Ռեալ» տեղափոխության փաստը,
հաղորդում են իսպանական լրատվամիջոցները: Կատալոնական ակումբի լեգենդար դարպասապահը վստահ է, որ ուելսցի ֆուտբոլիստը կամրապնդի «Արքայական» ակումբի կազմը: -Բեյլը հանդես է գալու հզոր առաջնությունում: Պետք է պայքարենք նրա դեմ,- ասել է Սուբիսարետան: Հիշեցնենք, որ Բեյլի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց երեկ: Լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին հայտարարել է, որ իրենք չեն ցանկացել վաճառել ֆուտբոլիստին, սակայն այդ հարցում վճռորոշ դեր է խաղացել անձամբ Գարեթի ցանկությունը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 467 | |