| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:17 Պիկե. «Բեյլը կարդարացնի Մադրիդի «Ռեալի» սպասելիքները» |
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» նորեկ, աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կկարողանա արդարացնել թիմի սպասելիքները:
«Բեյլի համար մեծ գումար է ծախսվել, սակայն մի որոշ ժամանակ հետո մենք կարող ենք հասկանալ, որոշումն արդարացի էր, թե ոչ:
Բեյլը ֆանտաստիկ հարվածներ է կատարում ձախ ոտքով: Կարծում եմ` նա կարդարացնի Մադրիդի «Ռեալի» սպասելիքները: Վերջին տարիներին նա շատ մեծ աճ է գրանցել որպես ֆուտբոլիստ, մեծ բարձրունքների է հասել և ստացել է բարձր որակ»,-եզրափակել է Պիկեն:
Աղբյուրը` Marca.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 565 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|