«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն էր այս տարվա ամռանը:
Եվրոպական
լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Բրազիլիայի հավաքականի
ֆուտբոլիստին ու նրա եղբորն այսօր նկատել են Կատալոնիայի մայրաքաղաքի
փողոցներից մեկում:
Այս տեղեկատվությունը, իհարկե, չի կարող
խոսակցությունների առիթ չհանդիսանալ, որ Լուիսը սենսացիոն համաձայնության է
եկել կատալոնական ակումբի հետ, որն ամռանն այդպես էլ չկարողացավ լուծել
նոր կենտրոնական պաշտպան գնելու խնդիրը: Վերջին հույսը` «Լիվերպուլի»
պաշտպան Դանիել Ագգերի հնարավոր տրանսֆերն էր, սակայն նա էլ հայտարարեց, որ
մնում է մերսիսայդյան թիմում:
Սակայն, կատալոնական Sport
պարբերականը հաղորդում է, որ բրազիլացի պաշտպանի այցի նկատակը Νike
ընկերության գովազգային հոլովակի մեջ նկարահանվելն է: Ճիշտ է, չպետք է
մոռանալ, որ ամերիկյան հանրահայտ այդ ընկերությունը հանդիսանում է հենց
«Բարսելոնայի» հովանավորներից մեկը:
|