21:43 Աբիդալ. Արժանի էի «Բարսելոնայում» ևս մեկ մրցաշրջանի | |
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, ով նախորդ մրցաշրջանի ավարտից
հետո տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո», հայտարարել է, որ կցանկանար
շարունակել ելույթները կատալոնական ակումբի կազմում: -Ես նայում եմ առաջ ու միշտ փորձում եմ մտածել դրական բաների մասին: Սակայն ես կցանկանայի «Բարսելոնայում» մնալ ևս մեկ տարի ու տեսնել, թե ինչ կլիներ հետագայում: Կարծում եմ, որ արժանի էի կատալոնական թիմում ևս մեկ մրցաշրջան անցկացնելուն: Ես լիովին ապաքինվել էի ու գտնվում էի հիանալի մարզավիճակում: Այժմ իմ մտքերն ամբողջությամբ կապված են «Մոնակոյի» հետ, որտեղ ամեն ինչ անում եմ` հանուն ակումբի հաջողությունների,- ասել է Աբիդալը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 459 | |