15:38 «Բարսայի» պատվիրակությունը Վալենսիայում է (Լուսանկարներ) | |
«Բարսելոնայի» պատվիրակությունն արդեն ժամանել է Վալենսիա, որտեղ այսօր,
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում թիմը մրցելու է տեղի
«Վալենսիայի» հետ: Իսպանական այս քաղաք են մեկնել հանդիպմանը հայտավորված 19 ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի ղեկավար անդամներից մի քանիսը: Հիշեցնենք, որ այս խաղին չեն մասնակցելու Չավին ու Ալեքսիս Սանչեսը, որոնց Մարտինոն հանգստանալու հնարավորություն է տվել: Հայտացուցակից դուրս է մնացել նաև երրորդ դարպասապահ Օյեր Օլազաբալը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 463 | |