11:31 Կրոյֆը դժգոհ է «Բարսայի» տրանսֆերային քաղաքականությունից | |
«Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրոյֆը չի հասկանում կատալոնական ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունը: -«Բարսելոնան» իրեն շատ անհետևողական է դրսևորում: Հասկանում եմ, որ ակումբը ստիպված էր այս ամռանը պայմանագիր կնքել Նեյմարի հետ, որպեսզի ապահովագրեն իրենց այդ ֆուտբոլիստին կորցնելու վտանգից: Սակայն ստացվել է, որ ակումբը ձեռք է բերել միայն մեկ ֆուտբոլիստի, ընդ որում` այդ տրանսֆերի մասին ավելի վաղ էր հայտնի: Նեյմարի տեղափոխությունից հետո անպայման ևս մեկ ուժեղացում էր պետք, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց: Նախորդ մրցաշրջանը ձախողված էր: Պետք չէր նոր մրցաշրջան մտնել նույն կազմով, այլապես կարող են կրկին անհաջողություններ լինել,- ասել է Կրոյֆը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 581 | |