00:17 «Բարսայի» այսօրվա մարզումը, հայտացուցակը (Լուսանկարներ ու Տեսանյութ) | |
«Բարսելոնան» այսօր վերջին մարզումն է անցկացրել Իսպանիայի առաջնության
3-րդ տուրի` «Վալենսիայի» հետ հանդիպումից առաջ: Կատալոնական ակումբի
երկրպագուների համար կան լավ լուրեր: Լիոնել Մեսսին ու Ադրիանոն մարզվել են ընդհանուր խմբում: Երկուսն էլ ընդգրկվել են Վալենսիա մեկնող ֆուտբոլիստների հայտացուցակում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Խերարդո Մարտինոն, նա հանգստանալու հնարավորություն է տվել Չավիին ու Ալեքսիս Սանչեսին, և վերջիններս չեն մասնակցի մրցավեճին: Ընդհանուր առմամբ, խաղին հայտավորվել են 19 ֆուտբոլիստներ` Դարպասապահներ. Վալդես, Պինտո Պաշտպաններ. Մասկերանո, Պիկե, Ալբա, Ալվես, Բարտրա, Մոնտոյա, Ադրիանո Կիսապաշտպաններ. Բուսկետս, Ինյեստա, Ֆաբրեգաս, Սոնգ, Սերխի Ռոբերտո, Դոս Սանտոս Հարձակվողներ. Մեսսի, Նեյմար, Պեդրո, Տելյո | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 633 | |