21:28 Կարդոսոն` հարձակումն ուժեղացնելու տարբերակ | |
«Բենֆիկայի» հարձակվող Օսկար Կարդոսոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում, հաղորդում է Mundo Deportivo-ն: Չնայած նրան, որ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել էր` ակումբն ավարտել է ամառային տրանսֆերային գործունեությունը, կատալոնացիների սկաուտները հետևում են պարագվայցի ֆուտբոլիստի ելույթներին: Նրա թեկնածությանը մասնավորապես կողմ է Մարտինոն, ով 30-ամյա Կարդոսոյի հետ 2007-2011 թվականներին աշխատել է Պարագվայի հավաքականում: Հիշեցնենք, որ «Բարսայի» անվան հետ վերջերս շատ են կապվում տարբեր հարձակվողների անուններ: Մասնավորապես, ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի գործող չեմպիոնի շարքերը կարող են համալրել Ֆրեդը («Ֆլումինենսե»), Ֆերնանդո Լյորենտեն («Յուվենտուս»), կամ Ֆերնանդո Տորրեսը («Չելսի»): | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 414 | |