12:47 Մեսսին կմարզվի առանց սահմանափակումների | |
Հարձակվող Լիոնել Մեսսին բժշկական լրացուցիչ հետազոտության է ենթարկվել`
կապված ձախ ոտքի ազդրի վնասվածքի հետ: Այս մասին հաղորդում է sport.es-ը: Համաձայն արդյունքների` բժշկական անձնակազմն արգենտինացի ֆուտբոլիստին թույլ է տվել վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում` առանց սահմանափակումների: Այդպիսով, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը պատրաստ կլինի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի` «Վալենսիայի» հետ վաղը կայանալիք հանդիպմանը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 377 | |