12:28 «Չելսին» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը | |
Լոնդոնի «Չելսին» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը` կապված պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերի հետ, հաղորդում է Marca պարբերականը: Կատալոնական ակումբը պատրաստ էր Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 25 մլն. եվրո, սակայն լոնդոնցիները մտադիր չեն իրենց խաղացողին բաց թողնել 40 մլն.-ից պակաս գումարով: Տեղեկացվում է, որ «Բարսան» Լուիսի ձեռքբերման համար նոր առաջարկներ այլևս չի կատարի: Պետք է ընդգծել, որ բրազիլացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Բենֆիկայից», 25 մլն. եվրոյի դիմաց: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 516 | |