22:32 Մարտինո. Մեսսին ու Նեյմարը միասին հիանալի են խաղալու | |
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոստովանել է, որ թիմի
հարձակվող Նեյմարին դեռ ժամանակ է պետք` կատալոնական ակումբին ամբողջովին
հարմարվելու համար: Ըստ արգենտինացի մասնագետի`բրազիլացի երիտասարդ
ֆուտբոլիստը դեռ լիակատար փոխըմբռնման չի հասել Լիոնել Մեսսիի հետ: -Նրանք լավ են խաղում, սակայն դեռ չեն հասել լիակատար փոխըմբռնման: Սակայն ես ոչ մի կասկած չունեմ, որ այդ երկու խաղացողները միասին ապագայում հիանալի են խաղալու,- Տատայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 382 | |