15:23 Տորրեսը կտեղափոխվի «Բարսելո՞նա» | |
Այսօր Mirror պարբերականը հայտարարեց, որ Լոնդոնի «Չելսին» տրանսֆերի է հանել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսին, ում ծառայություններով շատ լրջորեն հետաքրքրվում են «կապտանռնագույնները»: Դեռ Կոնֆեդերացիաների գավաթից առաջ էր խոսվում, որ Տորրեսը կարող է համալրել «Բարսելոնայի» շարքերը: Կոնֆեդերացիաների գավաթից հետո այդ խոսակցություններն իրական դարձան: Երեկ «Չելսիի» կազմը համալրեց կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն և հիմա Տորրեսը կարող է հեռանալ ակումբից, որտեղ տեղափոխվել էր 2011թ.-ին «Լիվերպուլից»` 50 մլն ֆունտի դիմաց: «Բարսելոնան» հայտարարել էր, որ այլևս նոր ձեռքբերումներ չի ունենա, սակայն ԶԼՄ-ները Տորրեսին ուղարկում են Կատալոնիա: Չի բացառվում, որ տրանսֆերային պատուհանի վերջին 3 օրերի ընթացքում Տորրեսը դառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 894 | |