15:23 Գանդինի. «Վիճակահանությունից առաջ զգում էինք, որ գլխավոր մրցակիցը կլինի «Բարսելոնան»» | |
Իտալական «Միլանի» տնօրեն Ումբերտո Գանդինին ՉԼ-ի վիճակահանության արարողությունից հետո նշել է, որ թիմի ղեկավարությանը չի զարմացրել «Բարսելոնային» մրցակից տեսնելու փաստը: «Վիճակահանությունից առաջ մենք և «Բարսելոնայի» ղեկավարությունը կատակում էինք և նշում, որ մենք լինելու ենք մրցակիցներ: Սա կլինի մեր թիմերի թվով 4-րդ հակամարտությունն այս վերջին 3 տարիների ընթացքում: Մեր խմբում հավաքվել են ֆանտաստիկ պատմություն ունեցող ակումբներ: Այն ժամանակ մեր երկրպագուները հնարավորություն ունեցան տեսնել Մեսսիին, այժմ նրանք կարող են տեսնել նաև Նեյմարին»,- հայտարարել է Գանդինին: Աղբյուրը` Uefa.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 382 | |