00:06 «Բարսելոնայի» խաղացանկը ՉԼ խմբային փուլում | |
Ինչպես հայտնի է, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի` 2013/14 թթ.
առաջնության խմբային փուլում ընդգրկվել է H խմբում և հանդիպելու է
«Միլանի», «Այաքսի» ու «Սելթիկի» հետ: Ահա և մեկնարկային տուրում կատալոնացիները սեպտեմբերի 18-ին սեփական հարկի տակ ընդունելու են Ամստերդամի «Այաքսին»: Այնուհետև սպասվում են արտագնա երկու խաղեր: Նախ` հոկտեմբերի 1-ին, «Սելթիկի» հետ, ապա հոկտեմբերի 22-ին, «Միլանի» հետ: Նոյեմբերի 6-ին արդեն «ռոսսոներին» կհյուրընկալվի «Կամպ Նոու» մարզադաշտ: Նոյեմբերի 26-ին կատալոնական ակումբը Ամստերդամում կհյուրընկալվի «Այաքսին», իսկ խմբային փուլը կավարտի «Սելտիկի» հետ տնային մրցավեճով, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 617 | |