| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:58 Ռոնալդուն առա՞ջ է Մեսսիից ու Ռիբերիից |
Ինչպես հայտնի է, Մոնակայում այսօր հայտնի կդառնա ՈՒԵՖԱ-ի վարկածով 2012/13
թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այդ մրցանակի համար
պայքարում են «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի»
առաջատար Լիոնել Մեսսին ու «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
Եվրոպական
ֆուտբոլային գլխավոր գերատեսչության պաշտոնական կայքը Twitter ու Facebook
սոցիալական ցանցերում երկրպագուներին առաջարկել է ընտրել այդ երեք
խաղացողներից մեկին: Facebook-ում այս պահին առաջատարը պորտուգալացի
ֆուտբոլիստն է, ում օգտին քվեարկել է ավելի քան 17 հազար երկրպագու, իսկ
նրան հաջորդում են արգենտինացին (10 հազար ձայն) ու ֆրանսիացին (8,6 հազար
ձայն):
Twitter-ում իրավիճակն այլ է: Աշխարհի վերջին չորս տարիների
լավագույն ֆուտբոլիստը հավաքել է 4 հազարից մի փոքր պակաս ձայն, իսկ
Ռոնալդուն ու Ռիբերին` համապատասխանաբար 3 հազար ու 237 ձայն:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1064 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|